Մամուլ

ՀՀ դրոշը՝ ԱԱԾ տնօրենի թևին թարս է փակցված (ֆոտո)

ՀՀ դրոշը՝ ԱԱԾ տնօրենի թևին թարս է փակցված (ֆոտո)

Անվտանգության խորհրդի նիստին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մասնակցել է թևին՝ շրջված ՀՀ դրոշով, ինչը լայն արձագանք է գտել համացանցում:

Մասնավորապես Ալբերտ Ունուսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Կոլումբիայի դրոշով ԱԱԾ տնօրեն է ներկա եղել ՀՀ անվտանգության խորհրդի նիստին: Երևի հյուր էր, արդյունաբերական կանեփի արդյունավետ տրաֆիկ ապահովելու փորձի փոխանակման շրջանակներում էր եկել:

Հ.Գ. Ա, չէ: Հայաստանի ԱԱԾ տնօրենն էր, պարզապես անհարգալից վերաբերմունք էր դրսևորել սեփական երկրի խորհրդանիշներից մեկի՝ դրոշի նկատմամբ:

armen abazyan drosh

Կամ էլ տեսել էր, որ ադրբեջանցիք ՀՀ դրոշը հաճախ այդ ձև են պատկերում, որոշել էր չնեղացնել իրենց կառավարության կիրթ և կառուցողական բարեկամներին…Դմփացեք ու հուեք:

Ձախ նկարում նոյեմբերի 2-ին, պատերազմի օրերին Արցախի ԱԱԾ տնօրենն է: Աջ նկարում այսօր, ԱԽ նիստում Հայաստանի ԱԱԾ տնօրենն է: Չգիտեի, որ Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայի պետություն ենք: Բաժակ նայող Արոյի ու կապիտուլյանտի կադրերը: Դմփ-դմփ-հու»։

Կիսվել