Մամուլ

«Մեր ձեռքից պրծում չկա»․ Ժիրայր Սեֆիլյան

«Մեր ձեռքից պրծում չկա»․ Ժիրայր Սեֆիլյան

«Մեզ շատ են հարցնում՝ պատրաստվո՞ւմ եք ընտրություններին, ցուցակ կա՞-չկա՞։ Այո՛, մենք ունենք ցուցակ, պետք լինի՝ կդնենք շրջանառության մեջ։ Ոչ ոք թող հանգիստ չմնա, որ այս թոհուբոհը, որ կա սահմանում, Գեղարքունիքում, Սյունիքում, պատճառ է դառնալու, որ Բևեռն այդ պայքարի հնարավորությունից դուրս մնա։

Ինչպես միշտ` ասել ենք՝ մեր ձեռքից պրծում չկա»,-ամփոփելով հանրահավաքը՝ «Ազատության» հրապարակում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

jirayr sefilyan

Խորհրդի անդամ Վահե Գասպարյանն էլ հայտարարեց հաջորդ հանրահավաքի օրը՝ մայիսի 28-ին՝ ժամը 19։00-ին։

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարների, ընտրությունների, ցասումների, զարգացումների և արդյունքում երկիրը բերելու ենք հաղթանակների»,-ասաց Վ․ Գասպարյանը։

Կիսվել