Մուրադով չի գնացել բանակցությունների՝ ինչ-որ փաստաթուղթ կա սեղանին
Մուրադով չի գնացել բանակցությունների՝ ինչ-որ փաստաթուղթ կա սեղանին
Hraparak.am-ը գրում է․ Այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները չեն ներկայացել ժամը 14։00-ին նախատեսված բանակցություններին`սահմանախախտման հարցերի քննարկմանը։
Լուրեր տարածվեցին նաեւ, որ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովն ու հայկական կողմը գնացել են բանակցություններին, իսկ ադրբեջանական կողմը՝ ոչ։
Թե որն է պատճառը, փորձեցինք ճշտել Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանից, որը սերտ առնչություններ ունի Մուրադովի հետ։ «Ես չունեմ էդպիսի տեղեկություններ, որ գեներալ Մուրադովը գնացել է Ստեփանակերտից Գորիս»,-ասաց նա։
-Իսկ ինչո՞վ է պայամանավորված այս բանակցությունների չեղարկումը։
Բանակցություններն ունեն հիմք, չէ՞, ինչ-որ առարկա, որի շուրջ պետք է բանակցեն։
-Առարկան ադբեջանցիների առաջխաղացումն է Սև լճի եւ Վարդենիսի տարածքում։
-Միայն դա՞ է առարկան։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Դուք հարցում կատարեք պաշտպանության նախարարություն և կառավարություն, թե այլ ի՞նչ առարկաներ կան բանակցային պրոցեսի մեջ։
-Ճի՞շտ է, որ բանակցային սեղանին կա ինչ-որ փաստաթուղթ, որով Տավուշից վեց գյուղ է տրվելու և Արարատից՝ Տիգրանաշեն գյուղը՝ նախկին Քյարքին։
-Ես չեմ բացառում, որ կան փաստաթղթեր, որովհետև բանակցությունների ընթացքում, անշուշտ, ձևավորվում են փաստաթղթեր, որովհետև բանակցությունները չեն կարող միայն բանավոր տեղի ունենալ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում