ՄամուլՏեսանյութ

Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել

Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել

Ադեկվատ միաբանության անդամ Կոնստանտին Տեր- Նակալյանին բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնի բաժին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

«Տևական դադարից հետո բերման եմ ենթարկվում արդեն այդքան հոգեհարազատ դարձած Ոստիկանության Կենտրոնի բաժին»,- գրել է Տեր- Նակալյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ենթադրաբար այսօրվա Կառավարության շենքի մոտ իրականացված ակցիայի պատճառով են բերման ենթարկել Կոնստանտին Տեր-Նակալյանին:

Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ենթադրաբար այս ակցիայի համար ոստիկանությունը տնից բերման է ենթարկել։ Կոնստանտին Տեր-Նակալյանին։

Գնում եմ Կենտրոնի բաժին՝ հասկանամ – կարո՞ղ է տարել են, որ շնորհակալագիր տան»,- գրել է իրավապաշտպանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել