Պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումների․ Տիգրան Ավինյան
Պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումների․ Տիգրան Ավինյան
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններում դեռևս վերջնական արդյունք չունենք, – այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
«Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն անցել են ՀՀ սուվերեն տարածքը և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։
Պետք է պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»։
Մանրամասն՝ ստորև տեսանյութում