Ազատ խոսք

«Մայիսի 9-ին նիկոլին աղ ու հացով դիմավորող գեղարքունիքցիներ, հը՞, լա՞վ եք, հարսները լա՞վ են, պատրաստվե՞լ են»․ Ալվինա Աղաբաբյան

«Մայիսի 9-ին նիկոլին աղ ու հացով դիմավորող գեղարքունիքցիներ, հը՞, լա՞վ եք, հարսները լա՞վ են, պատրաստվե՞լ են»․ Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«6 ամիս է, մեր 400 կմ-ից ավել սահմանը լրիվ մերկ է, դիրքապահ չկա։

6 ամիս է, բղավում ենք, որ թուրքն առաջ է գալու։

Մի շաբաթից ավել է, սահմանին թշնամին զորք է կուտակում։

Ինչու՞ մինչև հիմա պահեստազորի գոնե մասնակի հավաք չի կազմակերպվել։

pashinyan martuni

50000 զորահավաք արա, զենք տուր ու տար ամեն 8-10 մետրի վրա գոնե մեկին կանգնացրու, տեսնեմ թուրքը ռիսկ կանի՞ առաջ գա։ Ինչի՞ դա արված չի, հը՞։

Պատասխանեմ։

ՀՀ տարածքը պահելու խնդիր նիկոլը չունի։ Նրա նպատակը մեկն է` մնալ իշխանության ու վերջնական կործանել Հայաստանը։

Մայիսի 9֊ին նիկոլին աղ ու հացով դիմավորող գեղարքունիքցիներ, հը՞, լա՞վ եք, հարսները լա՞վ են, պատրաստվե՞լ են»։

Կիսվել էջում