Մամուլ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում:

Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Մհեր Ղազարյանի վարած Հինո մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա  Գագիկ Վերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

pn avtovtar

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:  

Պարզվել է, որ վարորդներից Մ. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ  հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:  

Փաստի առթիվ ՌՈ հետաքննիչ  Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել