Աշխարհ

Զանգեզուրի երկաթուղային միջանցքը բացվելու է. թող դրանում ոչ մեկ չկասկածի. Ալիև

Զանգեզուրի երկաթուղային միջանցքը բացվելու է. թող դրանում ոչ մեկ չկասկածի. Ալիև

Այսօր Նախիջևան այցելած Իլհամ Ալիևը եղել է Օրդուբադի երկթուղային կայարանում և կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին:

«Մինջիվան ավանում կլինի մի կենտրոն (երկաթուղային), այստեղ՝ երկրորդը: Զանգելանը Նախիջևանից բաժանում է ընդամենը 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը պետք է ու կբացվի:

zangilan

Ինչպես ձեզ հայտնի է, դա ամրագրված է նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարության մեջ: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել:

Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը բացվելու է: Թող դրանում ոչ մեկ չկասկածի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Կիսվել