Մամուլ

Ինչո՞ւ մենք պիտի հասնեինք այս օրվան. Անի Սամսոնյան

Ինչո՞ւ մենք պիտի հասնեինք այս օրվան. Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ պատագամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս անդրադարձավ նաև այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպին:

«Վարչապետն այստեղ չէ, երևի վերաբերմունք է ցուցաբերում…: Այսօր տեսանյութ էր պտտվում, որտեղ փորձում էին տեսանկարահանել վարչապետի որդուն և անհանգստացնել:

ashot pashinyan

Դա ինձ տհաճություն է պատճառում, դա դատապարտելի է: Բայց դա որտեղի՞ց է եկել. ինչո՞ւ մենք պիտի հասնեինք այն օրվան, որ պաշտոնյաներն արդեն վախենան իրենց ընտանիքների համար, որ որևէ պաշտոնյա գործ անելիս մտածեր, որ ինչ-որ տեղ կարող են նրանց նեղել:

Սա է եղել ձեր ձեռքբերումը այս 3 տարիների ընթացքում»,- հայտարարեց Սամսոնյանը:

Կիսվել