Էշով Ազգային ժողով եկած Իջևանցուն բերման ենթարկեցին (Տեսանյութ)
Էշով Ազգային ժողով եկած Իջևանցուն բերման ենթարկեցին (Տեսանյութ)
Քիչ առաջ հայտնել էինք, որ Իջևանի բնակիչն ավանակով եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին:
Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած:
Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել է Արցախը, իջևանցին, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը:
Այժմ նա սպասում է Փաշինյանի հրաժարականին, որպեսզի նրան, էշի վրա թարս նստեցրած, տանի Իջևան: Սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին մուտք գործել Ազգային ժողովի տարածք և բերման ենթարկեցին։
Տեսանյութը ստորև