Մենք մեր ժողովրդին արժանի չենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Մենք մեր ժողովրդին արժանի չենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ինչու այդ փառապանծ հաղթանակից հետո մենք առերեսվեցինք այս դառը պարտությանը։ Եվ մենք չպետք է վախենանք, փախնենք ինքներս մեզ հետ առերեսվելուց»,- այսօր Մարտունիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է ուղիղ մեր աչքերի մեջ նայենք և ասենք, թե ինչն ենք սխալ արել, որ հասել ենք մի հանգրվանի, որտեղ գործնականում ելք, ըստ էության, չունեինք, այլ տարբերակ չունեինք։
Մենք բանակցելիս բանակցել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել, կռվելիս կռվել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել: Ամեն անգամ ձեզ հետ շփվելիս մտածում եմ, որ մենք, այնուամենայնիվ, մեր ժողովրդին արժանի չենք։
Մեր ժողովուրդն արժանի է շատ ավելիին», – հայտարարել է Փաշինյանը՝ ներողություն խնդրելով թույլ տված սխալների համար։
Տեսանյութը ստորև