Ստուգումներ՝ Առողջապահության նախարարությունում․ ինչ է կատարվել Թորոսյանի՝ նախարար լինելու ժամանակահատվածում. «Ժողովուրդ»
Ստուգումներ՝ Առողջապահության նախարարությունում․ ինչ է կատարվել Թորոսյանի՝ նախարար լինելու ժամանակահատվածում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը եւ ՀՀ հաշվեքննիչ պալատը այս օրերին ստուգումներ են իրականացնում ՀՀ առողջապահության նախարարությունում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ուսումնասիրվում է հատկապես Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ժամանակահատվածը, նրա կատարած աշխատանքը:
Մեր տեղեկություններով՝ կառավարությունից հանձնարարական է տրվել երկու կառույցներին ուսումնասիրել կորոնավիրուսի հետ կապված բոլոր հարցերը, պարզել, թե այդ ընթացքում ինչպես է ծախսվել բյուջեն, ու ինչ աշխատանքներ են իրականացրել:
Բանն այն է, որ տարատեսակ տեղեկություններ են զեկուցվել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կորոնավիրուսի հետ կապված ծախսերի վերաբերյալ, ինչը հարուցել է Փաշինյանի տարակուսանքը, որից հետո որոշում է կայացվել ուսումնասիրություն իրականացնել ու հստակ տեղեկություն զեկուցել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Պետական վերահսկողական ծառայությունից պարզել՝ ինչ թերացումներ կամ յուրացումներ են բացահայվել ԱՆ-ում, սակայն գերատեսչությունից որեւէ մեկնաբանություն կամ մանրամասներ չտրամադրեցին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում