Ինչպես կկոչվի «Հայրենիք» – ՀՀԿ դաշինքը
Ինչպես կկոչվի «Հայրենիք» – ՀՀԿ դաշինքը
Ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, երկրորդը Տարոն Մարգարյանն է։
«Հրապարակի» տեղեկություններով` «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը կոչվելու է «Պատիվ ունեմ»։ Այդ տեղեկությունը փորձել են ճշտել երկու կուսակցությունների ղեկավար կազմի հետ, սակայն նրանց զանգերը մնացել են անպատասխան։
Վանեցյանն այդ արտահայտությունն էր օգտագործել ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու տեքստում։
Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Մանրամասները՝ Hraparak TV-ի տեսանյութում