Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ես ճիշտ էի, ինքը՝ սխալ
Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ես ճիշտ էի, ինքը՝ սխալ
2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված՝ ազատվեցի Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը:
«Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարեց հայցս՝ այն է անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելուս հրամանը, վերականգնել ինձ նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար:
Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ես ճիշտ էի, ինքը՝ սխալ»։