Ընտրություններին Վանեցյանը լրջորեն է պատրաստվում. «Փաստ»
Ընտրություններին Վանեցյանը լրջորեն է պատրաստվում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունում կառուցվածքային հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել:
Տարածքային գրասենյակներից կուսակցության ղեկավարին տեղեկացրել են շուրջ 7400 անդամակցության նոր դիմումների մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Վանեցյանը լրջորեն է պատրաստվում ընտրություններին և, այսպես կոչված, հնարավորության պատուհան է բացել այն չքաղաքականացված անհատների ու տարբեր տրամաչափի գործիչների համար, որոնք չեն կապվում ո՛չ նախկինում եղած բացասական երևույթների, ո՛չ նիկոլական ապաշնորհության հետ: Լինելով համեմատաբար նոր սերնդի քաղաքական գործիչ՝ Վանեցյանը կարողանում է ներկա քաղաքական իրողություններում ընկալելի կերպով դիրքավորել «Հայրենիքը» և իրեն:
Մեր աղբյուրները պնդում են, որ առաջիկա օրերին Վանեցյանի կուսակցությունը կամփոփի անդամագրումների նոր թվերը: Եթե ամեն ինչ ընթանա նախանշված հունով, այս ընտրություններում «Հայրենիքը» կարող է դառնալ «քայլողների» դեմ իսկական «կինդեր – սյուրպրիզ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում