Մամուլ

Պարալիզացված է նաև Կոմիտասը. Էրիկ Անթառանյան

Պարալիզացված է նաև Կոմիտասը. Էրիկ Անթառանյան

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մյասնիկյան պողոտայի անոռուգլուխ ու անորակ կարկատանային վերանորոգման աշխատանքների պատճառով կիսափակ կազմակերպված երթևեկության պարագայում բեռնատարների “տունդարձի” (դեպի Վրաստան) ճանապարհը ստիպված անցնում է Ազատության պողոտայով։ Պարալրզացված է նաև կոմիտասը և այլ վերև բարձրացողները։

Ավելի ոչ կենտրոնական պողոտաների ասֆալտապատման աշխատանքների խատճառով այս կամ այն փողոցի փակումը ավելի փնթի ձևով է արվում։

erik antaranyan

Օրինակ եթե Ծաղկի փողոց մտար, լիքը շրջանցիկներ կան թե դեպի Աճառյան և թե դեպի Մալյան, բայց չէէէ, պիտի հենց էդ շրջանցիկի դեմից ինքնագլուխ փակեն ու ժամերով Պեռերիվ անեն։

Փողոցի երթևեկությունը փակելու բացառիկ իրավունքի մասին հարցումով ՃՈ – Քաղաքապետարան Պինգ պոնգից հոգնեցի։ Տղերք, իմ ընկերներ ջան, հասկանում եմ, որ աչդեն Ձեր ոտներին չի, “Հեսա Պարեկ ա դառնալու” Բայց էս քաղաքը Որբի գլուխ չի ոնց ուզենք սափրենք, եկեք հին սերն ու հարգանքը վերադարձնենք։

Գործ արեք»։

Կիսվել