«Պապ, աղոթիր, մահանում եմ». զինվորի զանգը Շուշիից (Տեսանյութ)
«Պապ, աղոթիր, մահանում եմ». զինվորի զանգը Շուշիից (Տեսանյութ)
Դավիթ Ռաֆայելյանը զոհվել է Շուշիի ճանապարհին, նոյեմբերի 7-ին: Նա սերժանտ էր, ժամկետային ծառայության մեկ ու կես տարին անց էր կացրել Հադրութի 5-րդ գումարտակում:
Դավիթը օրեր շարունակ Հադրութում գտնվել է շրջափակման մեջ, ապա իր պատասխանատվության տակ գտնվող նորակոչիկների հետ փրկվել, տեղափոխվել այլ դիրքեր:
Ծնողներին նա ոչինչ չէր պատմում, եւ միայն հեռուստատեսությամբ Արծրուն Հովհաննիսյանի ցուցադրած քարտեզով է հայրը տեսել, որ որդու դիրքերը անցել են Ադրբեջանական կողմի հսկողության տակ:
Շրջափակումից ազատվելուց հետո, Դավիթին ու նրա վաշտին տեղափոխել են Ֆիզուլի, ապա Խնձորստան, ինչից հետո` Շուշի: Հայրը` Արա Ռաֆայելյանը պատմում է, որ նոյեմբերի 4-ին որդին զանգել է իրեն ու ասել, որ լավ լուր ունի.
«Ասեց` բայց քո իմացածը չի, պատերազմի հետ կապ չունի: Մկրտվել եմ էստեղ, քահանաներ են եկել: Շատ ուրախացած էր: Մենք էլ ավելի հանգստացանք, որովհետեւ ասեց ապահով տեղում է»:
Մանրամասները՝ FOR RIGHTS TV-ի տեսանյութում