ՄամուլՏեսանյութ

Փաշինյանի կեղտոտ բերանը փակելու համար, գեներալները չեն կարող պետական գաղտնիք ասել (Տեսանյութ)

Փաշինյանի կեղտոտ բերանը փակելու համար, գեներալները չեն կարող պետական գաղտնիք ասել (Տեսանյութ)

Ալիեւը փոքր մարդու բարդույթ ունի, որն ամբողջ կյանքում ապրել է իր հոր կրած պարտությունների տակ, իսկ հիմա ինքնահաստատվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ռազմական ավարի ցուցադրությամբ բացված «պուրակին»։

«Տեղի ունեցավ մի բան, որը ոչ մի կերպ հնարավոր չէր։ Հիմա այդ զարմանքը, հրաշքն ինչ-որ ձեւով պիտի արտացոլվի։ Դա եղավ Ալիեւի ճաշակին համապատասխան ձեւով՝ շատ տգեղ»,-նշեց Ադիբեկյանը եւ զարմանք հայտնեց, թե ինչու են Հայաստանում վրդովվել դրանից։

«Պարոնայք, դուք 3 տարի այդ մարդուն լպստելով, իր բոլոր քմահաճույքները բավարարելով, մեզ նվաստացրել եք։ Ձեր քաղաքացիներին ծնկի եք բերել, Ալիեւ էիք մեծարում։ Հիմա ստացել եք էն, ինչ 3 տարի ասում էինք։ Սա ընդամենը մի շտրիխ է, լինելու է ավելի վատ։ Երեւանում է այդ «պուրակը» բերելու, դնի»։

Հարցին՝ ի՞նչ անել վտանգավոր զարգացումները կանխելու համար, ի պատասխան նա ասաց. «Այն մարդը, որ ԱԺ–ում մեծ–մեծ խոսում էր ու բոլորին մեղավոր համարում՝  գլխավոր շտաբին, գեներալներին, բանակին, քաղաքացիներին, զոհվածների ծնողների, պիտի դատվի։ Երբ այս մարդը կանգնի տրիբունալի առջեւ, իր ողջ ոհմակով դատվի, էն ժամանակ կարող ենք խոսել վերածննդի մասին»։

Նիկոլ Փաշինյան

Ըստ Ադրբեկյանի, Փաշինյանը եկավ իշխանության, սկսեց իր զրոյական կետից ու բանակցային ողջ գործընթացը զրոյացավ, ավելին, մինչ Փաշինյանը Հայաստանը մեկ թիզ հող անգամ չէր կորցրել, իսկ Արցախն էլ ընդամենը 800 հեկտար միայն այն պատճառով, որ օրվա իշխանությունը չցանկացան հազարավոր տղաների զոհել, որ այդ բլուրը հետ բերեն։ Մինչդեռ նրա կարծիքով, դրա համար այս իշխանությունը հազարավոր զինվորների կյանքը զոհեց։

Ո՞րն է պատճառը, որ գեներալները լռում են ու պատերազմի գնահատականը չեն տալիս, հարցին էլ ադրբեջանագետը մի բացատրություն ունի, նրանք ի տարբերություն Փաշինյանի չեն ցանկանում պետական գաղտնիք հրապարակել։

«Փաշինյանը խոսում է այն ամենի մասին, ինչ իր հիվանդ գլխում ծագում է։ Կան բաներ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի ասվել, պետական գաղտնիք են։ Փաշինյանը չունի այդ զգացողությունը, նա շատ հանգիստ Ֆեյսբուքում կարող է այդ ամենը գրել՝ չգիտակցելով, որ Ադրբեջանն առավոտից երեկո իր էջը մշտադիտարկում է։

Մենք երկրում ունենք մի դավաճան ու դա Նիկոլն է։ Գեներալները շատ լավ գիտեն, որ անգամ իրենց արդարացնելու կամ Փաշինյանի կեղտոտ բերանը փակելու համար իրավունք չունեն պետական գաղտնիք ասել։ Սա պատասխանատվություն է երկրի նկատմամբ, որը Փաշինյանը չունի»,– շեշտեց Արմինե Ադրբեկյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով առկա իրողությունները, նոր պատերազմն անխուսափելի է։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում

Կիսվել