Արայիկ Հարությունյանը հարցաքննության է հրավիրվելու
Արայիկ Հարությունյանը հարցաքննության է հրավիրվելու
Հայտնի է, թե որ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում է Արցախի նախագահը հարցաքննվելու:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով հարցաքննության է հրավիրվելու հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
«Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։ Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ»,–նշված է դատախազության պաշտոնական կայքում։
Ի դեպ, Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն։
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին Արցախի դատախազությունը հայտնել էր մարտի 2-ին։ Նշվում էր, որ քրեական գործը հարուցվել է Արցախում գործող ՀԿ–ների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում: