Պոզները՝ Քոչարյանից 200 հազար դոլար ստանալու մասին
Պոզները՝ Քոչարյանից 200 հազար դոլար ստանալու մասին
Sputnik Արմենիան գրում է․ Հայտնի հաղորդավարն ընդգծել է, որ ինքն է ընտրում՝ ում հյուր կանչել։ Նրա խոսքով՝ Հայաստանի երկրորդ նախագահն իրեն հետաքրքիր էր որպես զրուցակից։
Անհնար է գումարի դիմաց մասնակցել Վլադիմիր Պոզների ծրագրին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պոզները՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե նա 200 հազար դոլար է ստացել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույց կազմակերպելու համար։
«Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է մեկնաբանել դա։ Ես ուրախ կլինեի, եթե նա ինձ վճարեր, բայց, ցավոք, եթե ինչ-որ մեկին էլ վճարել է, ապա ոչ ինձ։ Անհնար է գումար վճարելով իմ հաղորդմանը մասնակցել։
Դա իմ ծրագիրն է, ես դա անում եմ, իսկ Առաջին ալիքը գնում է ինձանից»,- ասաց Պոզները Սանկտ Պետերբուրգի «Մշակույթների երկխոսություն» XV միջազգային մեդիա-ֆորումի կուլիսներում։
Հեղինակային ծրագրին մասնակցելու համար հաղորդավարի հրավեր է անհրաժեշտ։ Քոչարյանի անձը, Պոզների խոսքով, իր համար հետաքրքիր է։