Երբ որոշեմ՝ ուզում եմ դա ստանձնել, ուրեմն շպրտելու եմ Փաշինյանին պատուհանից, չկասկածեք. Միքայել Մինասյան
Երբ որոշեմ՝ ուզում եմ դա ստանձնել, ուրեմն շպրտելու եմ Փաշինյանին պատուհանից, չկասկածեք. Միքայել Մինասյան
Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ես պնդում եմ նաև, որ պետք է փորձենք ամրացնել արժանապատիվ հարաբերությունները ՌԴ-ի հետ և կառուցել նոր հարաբերությունների ձև, որի մասին գրել եմ 2 տարի առաջ՝ իմ հոդվածում։ Պետք է ընդունենք, որ այլևս չունենք այն Հայաստանը, որն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրով։
Այս 3 տարիների ընթացքում նա ուղղակի քաշեց մեր միջից ամեն ինչ։ Կամ ընդունում ենք դա, ստանում ենք ճիշտ դեղամիջոցներ և գնում ենք դեպի ապագա, կամ շարունակում ենք իրար խաբել ու չենք ունենում ապագա։ Ես ապագայի կողմնակիցն եմ, ես եթե սկսեմ, սկսելու եմ հանուն ապագայի, ոչ թե հանուն անցյալի»,- ասել է նա։
Հարցին՝ եթե Փաշինյանը չանցկացնի արտահերթ ընտրություններ, պատրա՞ստ է ինքը ստանձնել նրան «պատուհանից դուրս նետելու» պատասխանատվությունը, Մինասյանը պատասխանել է․
«Ես գրել էի, որ սպասելու եմ իմ հերթին։ Կարծում եմ, որ սպասել եմ բավականին, և տեսա, որ ոչ ոք չի կարողանում այդ մարդուն պատուհանից դուրս շպրտել։ Հետևաբար՝ հիմա արդեն ես պետք է որոշեմ՝ ուզում եմ ստանձնել դա, թե ոչ, եթե ստանձնեմ, ուրեմն շպրտելու եմ, չկասկածեք»։