Երևանի կենդանաբանական այգու թութակն իրեն դուր չեկած մարդկանց, ապա նրան էշ է անվանում (Տեսանյութ)
Երևանի կենդանաբանական այգու թութակն իրեն դուր չեկած մարդկանց, ապա նրան էշ է անվանում (Տեսանյութ)
Armtimes.com-ը գրում է․ Երևանի կենդանաբանական այգու 5 տարեկան բնակիչն իր աշխուժությամբ բոլորի ուրախությունն է դարձել. դեղնիրան լորի տեսակին պատկանող թութակն այգում միակ խոսող թութակն է, անունը՝ Հայկո:
Հայկոն շատախոս ու քմահաճ է, երբեմն նույնիսկ արտառոց վարքի տեր: Եթե ինչ-որ մեկը իրեն դուր չի գալիս, ապա նրան «էշ» է անվանում: Ի դեպ, դա նրա ամենակիրառելի բառերից է:
Մեր այցի ժամանակ թութակին կենդանաբանականի ձմեռային փակ այգուց նոր էին տեղափոխել դուրս՝ գարնանային այգի, դեռ ադապտացման պրոցեսում էր: Թռչունների բաժնի ավագ խնամող Գարեգին Խլղաթյանի խոսքով՝ դրանով էր պայմանավորված Հայկոյի համեմատաբար քչախոսությունը: «Մի քչ առաջ փոքրիկ պրոցեդուրաներ ենք արել, «պեդիկյուրն» ենք թարմացրել, (եղունգներն ենք կտրել) դրա համար տղուկը մի քիչ ջղայնացած է»,-ասաց խնամողը:
Հայկոն ինքն է ընտրել իր անունը: Պարզվեց, տեւական ժամանակ թութակը չի համաձայնվել եւ չի արձագանքել այգու աշխատակիցների դրած որեւէ անվան, հետո աշխատողներից մեկը նրան Հայկո է կանչել, արձագանքել ու հասկացրել, որ ուզում է իրեն հենց այդ անունով դիմեն: Խնամողը նկատեց՝ հավանաբար նախկին տերն էլ է թութակին այդպես անվանել, կամ էլ դա իրեն հարազատ ու ծանոթ անուն է:
Հայկոն գրեթե նույնությամբ կրկնօրինակում է հեռախոսազանգերի ձայները, հատկապես այն ձայները, որոնք իրեն խնամողնրի հեռախոսներից է լսել: Մեր այցի ժամանակ էլ երբ թութակը լսեց հեռախոսազանի ձայնը մի քանի վայրկայն լրջացած մնաց ու սկսեց «ալո» ասել, ապա քթի տակ ինչ-որ բաներ խոսել, տպավորություն ստեղծելով, թե ինչ որ մեկի հետ շատ կարեւոր հարց է քննարկում:
Կարճատեւ դադարներ տալով Հայկոն անընդհատ Մարո անունն էր կանչում՝ «եկավ» «ուր ես» «Մարո՜». պարզվեց Մարոն այգու երկար տարիների աշխատակիցներից է եղել, որը խնամել է Հայկոյին: «Մարոն մեծ կին էր, ցավոք սրտի մահացել է, գրեթե մեկ տարի է անեցել, բայց Հայկոն հիշում ու անընդհատ կանչում է նրան»,-ասաց Գարեգին Խլղաթյանը:
Կենդանաբանական այգին Հայկոյին նվեր է ստացել: Խնամողի խոսքով՝ թութակն այգու միակն է ոչ միայն եզակի տեսակով, այլ բոլոր առումներով: «Շատ է սիրում ձայներ, դրանից ավելի է ոգեւորվում ու ավելի շատ է խոսում: Ընդհանրապես այս լորի տեսակը շատ շուտ ընտելացող են, դե Հայկոն էլ հենց սկզբից կարծես մարդկանց ընտելացած եկել է մեզ մոտ»,-պատմեց Գարեգինը:
Հայկո ձեռնասուն է, մարդամոտ, ու շատախոս, նաեւ չափազանց շատ է սիրում խաղալ, խաղում է ձեռքի տակ ընկած ամեն ինչով՝ ճյուղ, փետուր: Սիրելի խաղալիքներից է անպոչ ավելը, որը նա իր երկու ճանկերով բռնած այս ու այն կողմ է գցում, պտույտներ կատարում:
«Հիմնականում ուրախ ու ակտիվ է, բայց երբեմն ջղայնանում ու վատ բառեր է ասում: Մենք էլ որ երբեմն կերը ուշացնում ենք, կամ ինչ-որ բան իր սրտով չենք անում մեզ էշ, կամ այլ վատ բառեր է ասում», -ժպիտով պատմեց խնամողն ու այդ պահին ավելը վերցրեց Հայկոյի ճանկերից: Հայկոն թերեւս խնամողից նման վերաբերմունք չէր սպասումջղայն տոնայնությամբ սկսեց ձայներ արձակել, խնամողի հետ կռվել, ապա սկսեց վիրավորական արտահայտութունների տարափը:
«Հիմա իր փետրափոխման ժամանակն է: Գարնանը միշտ փետուրները փոխում է, մուգ կարմիրին խփող ավելի սիրուն գույն է ստանում: Մի 20 օրից Հայկոն լրիվ այլ, ավելի սիրուն տղու տեսք կունենա»,-կատակում է խնամողը:
Խլխաթյանի խոսքով՝ թութակների այս տեսակը մոտ 20 տարի է ապրում, Հայկոն այժմ 5 տարեկան է, արդեն սեռահասուն: Թութակի այս տեսակից այգում միայն մեկը կա, աշխատակիցների խոսքով, եթե լինի էգ առանձնայկ, ապա շատ ցանկալի է, որ բազմացնեն նրա յուրահատուկ տեսակից: Հայաստանում՝ ճիշտ է քիչ, բայց կա դեղնիրան լորի տեսակից:
Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում