Ռադներդ քաշեք, թող գան նրանք, ովքեր պլոճիկ ունեն. պատմաբան
Ռադներդ քաշեք, թող գան նրանք, ովքեր պլոճիկ ունեն. պատմաբան
Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գրում եմ անձնապես, անձամբ իմ անունից: Ուզում եմ հարցնել անկարող ու ապիկար կառավարողներին. սա է՞ կապիտուլյացիայի արդյունքում ձեռք բերած անվտանգությունը:
Սա՞ է անվտանգությունը, որ քարկոծում են աճյուններ տեղափոխող մեքենան: Բա ասում էիք միջանցքի լայնությունը 5 կմ է և այն վերհասկում են խաղաղապահները: Իսկ ես համոզված եմ, թշնամին շարունակում է իր հայահալած ու հարմար առիթի դեպքում` նաև հայասպան քաղաքականությունը:
Որն է՞ մեր պատասխանը: Խեղճանալն ու կուչ գա՞լը: Ռադներդ քաշեք, թող գան նրանք, ովքեր պլոճիկ ունեն. գոնե զինվեմ` գնամ պատվով մեռնեմ, այլ ոչ թե թշանմու քարերից ու ծաղրուծանակից»: