Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող հայկական մեքենայի վրա, ջարդել ապակիներ
Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող հայկական մեքենայի վրա, ջարդել ապակիներ
Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։
Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։ Ահազանում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ պետք է վերջապես երաշախավորի»,-գրել է փոխքաղաքապետը: