«Վերջին օրերին Բաղրամյան պողոտան օր օրի նվազում էր, ընդդիմության օլիգարխները այլևս չէին կարողանում դրամագլուխներ գտնել»
«Վերջին օրերին Բաղրամյան պողոտան օր օրի նվազում էր, ընդդիմության օլիգարխները այլևս չէին կարողանում դրամագլուխներ գտնել»
Հայկ Տորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին օրերին Բաղրամյան պողոտան օր օրի նվազում էր, ընդդիմության օլիգարխները այլևս չէին կարողանում դրամագլուխներ գտնել, որոնք հանուն մի քանի գրոշի կգնային և կգիշերեին Բաղրամյան պողոտայում։
17+- խայտառակությունները այսօր հասկացան, որ անհնար է 5-10 դրամագլխով փակ պահել Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները, քանզի հանրությունը օրը 24 ժամ նկատում էր վրաններում գիշերող այդ անտանելի դրամագլուխներին և ինչքան երկարացնում էին փակ պահել այդ փողոցները, այդքան Նիկոլի ռեյտինգն էր բարձրանում։
Ինչևէ ողջունում եմ Փաշինյան Նիկոլի իշխանության համբերությանը և ժողովրդավար սկզբունքները, որ մեր նեռվերի հաշվին այսքան հանդուրժեցին և թույլ տվեցին ինքն իրեն մարի ու մաքրվի Երևանի այդ դրամագլուխներից։
Հ.Գ. Հավատում եմ և ակնկալում եմ, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակից հետո, նոր խորհրդարանով և կառավարության և ուժային կառույցների մի շարք նոր ղեկավարների գլխավորությամբ, այլևս ՀՀ-ում չի հանդուրժվի նման դրամագլուխների և իսկապես Հայ ժողովուրդը նման անտանելի թավշյա գործողությունների ականատեսը չի լինի։
Վերջին ժամանակներում ընդդիմության բոլոր քայլերը շատ ամոթալի էին և Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության աչքին դիտարկվել և արձանագրվել է որպես խայտառակություն։
Առողջ եղեք»։