Մամուլ

Ոսկեվազ ռեստորանը հայտարարություն է տարածել Հովհաննես Ազոյանի հետ կապված

Ոսկեվազ ռեստորանը հայտարարություն է տարածել Հովհաննես Ազոյանի հետ կապված

Սիրելի հյուրեր, 

Հովհաննես Ազոյանի կողմից արված մեկնաբանությունից հետո ստացել ենք ու շարունակում ենք ստանալ Ձեր նամակներն այն մասին, թե արդյոք վերջինս կապ ունի Ոսկեվազ ռեստորանի հետ, թե ոչ: 

Սոցիալական ցանցերում ոմանք կոչ են անում չայցելել մեզ՝ այդպիսով իբրև արտահայտելով իրենց անհամաձայնությունը Հովհաննես Ազոյանի հայտնած մտքի հետ: 

voskevaz

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հովհաննես Ազոյանը անցած տարվանից չի զբաղեցնում Ոսկեվազ ռեստորանի տնօրենի պաշտոնը: 2020 թվականից ի վեր մեր ռեստորանի հետ պարոն Ազոյանը կապ չունի: 

Ուստի խնդրում ենք հեռացնել վիրավորանք պարունակող գրառումները և մեկնաբանությունները մեր հասցեին՝ չարատավորելով տարիներով ձեռք բերած բարի համբավը: 
Լավ օր ենք մաղթում բոլորիդ ու սիրով սպասում Սարյան 8 հասցեով: 

Հարգանքներով՝ Ոսկեվազ 

Կիսվել