Տասնյակ ոստիկաններ մտել են Դոն Պիպոյի առանձնատուն (Տեսանյութ)
Տասնյակ ոստիկաններ մտել են Դոն Պիպոյի առանձնատուն (Տեսանյութ)
Նշենք, որ երեկ բերման էին ենթարկվել «Դոն Պիպոն» ու «Բիզնեսմեն Ռուստամը»։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 17-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Կարեն Հակոբյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածնում իրականացրել են «Ամեն Դոն՝ Դոն չի» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Էջմիածնի ոստիկանություն են բերման ենթարկվել 2 տասնյակից ավել անձինք, այդ թվում՝ Էջմիածնում հայտնի «Դոն Պիպոն» և Երևանում հայտնի «Բիզնեսմեն Ռուստամը»:
Արմավիրի մարզի ոստիկանները նշված դեպքի փաստով կատարել էին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և պարզել վիճաբանության մասնակիցների ինքնությունը:
Տեսանյութը ստորև