«Երեկ ռուսը եկավ, զաբոռը բացավ, թուրքերի հետ առևտուր արավ, մեզնից մարդ չկար». Կապանի դիրքապահներ (Տեսանյութ)
«Երեկ ռուսը եկավ, զաբոռը բացավ, թուրքերի հետ առևտուր արավ, մեզնից մարդ չկար». Կապանի դիրքապահներ (Տեսանյութ)
Կապանի 126 հենակետի հրամանատարը և հենակետի անդամները ներկայացնում են, թե Զանգելանի կամուրջի մոտ՝ վերջին դիրքում ինչ անմարդկային պայմաններում են ապրում սահանապահները -15 աստիճան պայմաններում:
«Էս զաբոռը թուրքինն ա, երեկ ռուսը եկավ, զաբոռը բացավ, թուրքերի հետ առևտուր արավ, մեզնից մարդ չկար, յաշիկը տվին, յաշիկը վեկալան, սետկան բաց թողին, գնացին:
3-4 հոգով գիշեր-ցերեկ կանգնում ենք, որ մեր երկրի ու մեր անվտանգությունը պահենք, էսօր եկել ,ասում են՝ 2 հոգով կանգնեք՝ առանց մագազին»,- իրավիճակը ներկայացնում են Կապանի ամենակարևոր հենակետի դիրքապահները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանի դիրքապահներն ահազանգում են՝ ղեկավարությունից եկել ասել են՝ 126-րդ հենակետը չի պահվելու, հանձնեք, իրենք ստորագրել են, որ չեն հանձնում:
Տեսանյութը ստորև