Ժամանց

Ինչ արժեք ունեն աշխարհի 5 ամենաթանկ ադամանդյա զարդերը

Ինչ արժեք ունեն աշխարհի 5 ամենաթանկ ադամանդյա զարդերը

1. Ադամանդ «Wittelsbach»  (Wittelsbach-Graff Diamond)՝ $ 80 մլն.

Այս թանկարժեք, 35.56 կարատանոց քարը սկզբում հայտնի է եղել, որպես «կապույտ ադամանդ»: 2008 թ.-ին, Լոնդոնի ոսկերիչ Լորենս Գրաֆը գնել է գանձ է 23,4 մլն դոլարով  և 2011թ.-ին վերավաճառել է Քաթարի թագավորական ընտանիքներից մեկին 80մլն դոլարով:

2. Ադամանդյա մանյակ «Անզուգական» (L’Incomparable Diamond Necklace)՝  $ 55 մլն.

Այս «Անզուգական» մանյակը ստեղծվել է«Mouavad» աշխարհահռչակ ընկերության կողմից: Այն համարվում է ամենաթանկ մանյակն աշխարհում, քաշը 407.48 կարատ: Միայն դեղին ադամանդը 230 կարատ է: Այս քարը գտնվել է 1980 թվականին Կոնգոյում, շնորհիվ մի աղջկա, քաշը եղել է 890 կարատ:

3. Կապույտ Վինսթոն (Winston Blue) $ 23,8 մլն.

Այս ադամանդի քաշն է 13.22 կարատ, որը վաճառվել է որպես մատանի: Մինչև 2014 թվականը այս քարից աճյուրդում վաճառվել է ընդամենը 2 անգամ. 10 և 12 կարատանոց:

4. «Կապույտ, Գեղեցկուհի Ասիա» (Blue Belle Asia) $ 17,3 մլն.

«Կապույտ, Գեղեցկուհի Ասիա» զարդը վաճառվել է 2014 թվականին, Ժնևում՝ «Christie’s» աճյուրդի ժամանակ: Քարը կշռում է 392.5 կարատ:

5. Վառ դեղին ադամանդ «Graff Diamonds» – 16.3 մլն դոլար.

Անգլիացի ոսկերիչ Լորենս Գրաֆը և նրա «Graff Diamonds” ընկերությունը, աշխարհի հսկաներն են, և զարմանալի չէ, որ այս սքանչելի զարդը պատկանում է նրանց:

Այս մատանու քարը 100 կարատանոց դեղին ադամանդն է, որը Լորենսը գնել է Հարավային Աֆրիկայից 190 կարատով:

Կիսվել