Օգտակար

Ո՞ր տարիքում է սկսվում օրգանիզմի ծերացումը

Ո՞ր տարիքում է սկսվում օրգանիզմի ծերացումը

Ծերացման գործընթացն ուղղակիորեն կախված է օրգանիզմում միելինի՝ նյարդային բջիջների պաշտպանիչ նյութի արտադրությունից:

Ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ արդեն 39 տարեկանից սկսած միելինի արտադրությունն օրգանիզմում նվազում է, ինչը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի, սիրտ-անոթային ու հենաշարժողական համակարգերի աշխատանքի վրա, նվազում է մկանների առաձգականությունը:

տարեց ծնողներ

Առողջ կենսակերպը, ճիշտ սննդակարգը, ըստ գիտնականների, պահպանում են առողջությունը, սակայն չեն կարող ավելացնել կյանքի տեւողությունը, թեեւ մի շարք հետազոտողներ էլ կարծում են, որ ծերացման գործընթացը խիստ անհատական է, եւ չի կարելի ընդհանուր չափանիշներ սահմանել:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնակնների մի խումբ էլ այն կարծիքին է, որ ճիշտ սննդակարգը, սպորտն ու լավ քունը կարող են դանդաղեցնել ծերացման գործընթացը բջջային մակարդակում:

Առողջ կենսակերպն անգամ կարող է օգնել սթրեսի բացասական հետեւանքները չեզոքացնելուն:

Կիսվել