Մամուլ

Զինվորականները հրաժարվում են նոր պաշտոնից. «Ժողովուրդ»

Զինվորականները հրաժարվում են նոր պաշտոնից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները դեռ 44-օրյա պատերազմից առաջ փոխմարզպետների հաստիքը ավելացրին ևս մեկով։

Նոր հաստիքում նշանակված փոխմարզպետները պետք է համակարգեին աշխարհազորայինների աշխատանքը, և նշանակվեցին հենց զինվորականներ։

Սակայն հիմա՝ պատերազմից հետո, այդ պաշտոնում նշանակված զինվորականները մեկը մյուսի հետևից հրաժարվում են պաշտոնից և կանգնում Գլխավոր շտաբի կողքին։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը, ևս 40 գեներալներ ու գնդապետեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

zinvorner 1

Երեկ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը հայտարարություն էր տարածել, որ մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում է Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումները։

Փոխմարզպետ է նաև Ռազմիկ Պետրոսյանը, սակայն նա աջակցում է իշխանություններին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել