Սպիտակ տունը հայտարարել է աշխարհում Ռուսաստանի «քայքայիչ» դերի մասին
Սպիտակ տունը հայտարարել է աշխարհում Ռուսաստանի «քայքայիչ» դերի մասին
ԱՄՆ-ը Ռուսաստանին և Չինաստանին դիտարկում է որպես գլխավոր սպառնալիքներ, հաղորդվում է Սպիտակ տան հրապարակած «Ազգային անվտանգության ռազմավարական միջանկյալ ուղեցույցներում»:
«Ռուսաստանն այսօր էլ վճռական է մեծացնելու իր գլոբալ ազդեցությունը և քայքայիչ դեր խաղալու համաշխարհային ասպարեզում»,- ասվում է փաստաթղթում:
Սպիտակ տունը նշում է, որ Մոսկվան և Պեկինը «մեծ ներդրումներ են արել» ԱՄՆ-ի առավելությունները զսպելու և ամերիկյան կողմին իր և իր դաշնակիցների շահերը պաշտպանելու հարցում խոչընդոտելու ջանքերում:
Միևնույն ժամանակ, «Ռազմավարական միջանկյալ ուղեցույցներում» շեշտվում է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ նոր ռազմական տեխնոլոգիաների վերաբերյալ երկխոսություն վարելու մտադրությունը: