Աշխարհ

Իտալիայի քաղաքներից մեկում անվճար տուն են բաժանում

Իտալիայի քաղաքներից մեկում անվճար տուն են բաժանում։ Իտալական ծովափնյա Կրուկոլի կոմունայի իշխանությունները մտադրություն են հայտնել ցանկացողներին անվճար մի քանի տուն բաժանելու մասին։ Այդ կերպ պաշտոնյաները հույս ունեն շտկել տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակը։

Իտալական փոքրիկ քաղաքում բնակվել ցանկացողները պետք է հայտ լրացնեն բնակավայրի կայքում։

Անվճար կացարանի խաղարկությանը մասնակցել կարող են ԵՄ քաղաքացիները, ինչպես նաև Եվրոպայի ցանկացած երկրում կեցության իրավունք ունեցողները։

Կրուկոլիում ապրում է մոտ 4000 մարդ։ Ինչ-որ պահի տեղի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել տները։

Խաղարկվող անվճար տները դեռևս 3-ն են։ Բացի այդ, դրանք գտնվում են տխուր վիճակում, ինչը տեղի իշխանությունները չեն թաքցնում։

Կիսվել