Մամուլ

2020-ի մարտի մեկի երեկոյան Նիկոլը Ծաղկաձորի ռեստորաններում «հյուրախաղեր» էր տալիս. Կարեն Վրթանեսյան

2020-ի մարտի մեկի երեկոյան Նիկոլը Ծաղկաձորի ռեստորաններում «հյուրախաղեր» էր տալիս. Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020-ի մարտի մեկի երեկոյան Նիկոլը Ծաղկաձորի ռեստորաններում «հյուրախաղեր» էր տալիս։

Բաց, անթաքույց, ընտանեկան սելֆիներով։ Հիշո՞ւմ եք։ Ոչ ոք իր կողմնակիցներից չհարցրեց. «Շեֆ ջան, այսօր զոհերին ենք հիշում, տխրություն-բան, ի՞նչ ռեստորան, լա՞վ չես»։

Երեկ մարտի մեկին Նիկոլը դմփ-դմփ-հու էր անում, և վարչական լծակներով հրապարակ բերած մարդիկ գոռում էին «Նիկոլ՝ վարչապետ» ու վուվուզելներ փչում։Պարզ չէ՞, որ նիկոլաթուրքերը թքած ունեն մարտի 1-ի զոհվածների վրա։

Ձեռքներին ճար լիներ՝ տասնապատիկ ավելին կզոհեին, որ հետո ասեին. «Արյունարբու ռեժիմը բլա-բլա-բլա»։ Նիկոլի և իր շուրջը կանգնածների անբարոյականությունն անսահման է։

Պաշտոնական վիետնամական ճաշ

Այն դուրս է նույնիսկ ինքնապահպանության բնազդի սահմաններից. նիկոլաթուրքերը կայֆ են ստանում իրենց անսահման ցինիզմից, չմտածելով, որ մի օր պատժվելու են դրա համար։

Ռուսները կասեին. упиваются безграничностью своего цинизма։Իրենց կատարմամբ «ինչքան կուզենք, այնքան կխփենք»-ը ստանում է շատ ավելի մռայլ երանգ. «ինչքան կուզենք, այնքան էլ կկոտորենք»։

Սվոյ-չուժոյ էլ չեն տարբերում, իրենց համար յա մարտի 1-ին զոհվածը, յա ռազմաճակատում զոհվածը՝ ընդամենը քաղաքական «ծախսեր» են, որը հնարավորության դեպքում պետք է հակառակորդների «ջեբը գցել»։ Մարդիկ չեն, ճակատագրեր չեն, ցավ չէ… ընդամենը՝ «մածերյալ»»։

Կիսվել