Հայերը դեռ կշարունակեին կռվել, նրանք կդիմադրեին, եթե հասներ այն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը. Սոլովյով
Հայերը դեռ կշարունակեին կռվել, նրանք կդիմադրեին, եթե հասներ այն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը. Սոլովյով
«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին:
Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:
Նա նաև հավելել է, որ, եթե անգամ ադրբեջանցիների կողմից կռվել են թուրքերը, սիրիացի ահաբեկիչները, նրանք կատարել են իրենց խնդիրը: «Այո, ես կտրուկ դեմ եմ ՆԱՏՕ-ի բանակի օգտագործմանը: Դա հակասում է մեր ազգային շահերին:
Բայց խոսքն Ալիևի դիրքերից հարցին նայելու մեջ է: Նրա առջև խնդիր է դրված եղել, նա կատարել է այն: Փաշինյանի առջև դրված է եղել խնդիր, և նա ամբողջովին տապալել է այն: Նա դավաճանել է Արցախն իր անկարողությամբ և ապաշնորհությամբ: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Սոլովյովը:
Տեսանյութը ստորև