Ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել այլ տեղ
Ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել այլ տեղ
Երևանն ու Մոսկվան քննարկում են ռուսական 102-րդ ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելքում վերատեղակայման հնարավորության հարցը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Ավելի ճիշտ է, հավանաբար, խոսել Հայաստանի արևելյան ուղղությամբ ռուսական ռազմաբազայի կազմից որևէ զորամիավորման վերատեղակայման հնարավորության մասին»,- ասել է նախարարը:
Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված: «Իրականում ռուս սահմանապահներին հավելյալ գործառույթներ են վերապահվում անվտանգության ապահովման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի պաշտպանության հարցով:
Ես կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների միջև սերտ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել, ինչպես նաև կասկած չունեմ, որ Հայաստանում ռուս սահմանապահներին վստահված բոլոր առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- ասել է Հարությունյանը։
«Նախքան Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ անձնակազմը պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող՝ ԱՊՀ սահմանի պահպանության և անվտանգության ապահովման խնդիրների կատարման համար։ Այսօր իրավիճակն էապես փոխվել է»,- նշել է նախարարը։