Աշխարհ

Ռուսաստանում թռչնագրիպի բռնկում է, մարդիկ են վարակվել

Ռուսաստանում թռչնագրիպի բռնկում է, մարդիկ են վարակվել

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ասաց, որ Ռուսաստանի հարավում գտնվող թռչնաֆաբրիկաներից մեկի յոթ աշխատակիցներին թռչնագրիպ են ախտորոշել:

Սանէպիդկայանի գլխավոր բժշկի խոսքով՝ վարակվածներն իրենց լավ են զգում: Հաստատվել է նաև, որ թռչնագրիպը դեռ մարդուց մարդու չի փոխանցվում: A տիպի (H5N8) նոր հարուցիչը առայժմ «հաղթահարել է միջտեսակային արգելքը». այն թռչուններից փոխանցվում է մարդկանց:

խոզի գրիպ

Պոպովան հավելեց, որ Ռուսաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հաղորդել են վարակի բռնկման ու մարդկանց վարակման մասին:

Կիսվել