Վաղը կայանալիք հանրահվաքից, Նիկոլից ավելի շատ, անհանգստացած է Ալիևը. Արթուր Ղազինյան
Վաղը կայանալիք հանրահվաքից, Նիկոլից ավելի շատ, անհանգստացած է Ալիևը. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վաղը կայանալիք հանրահվաքից, Նիկոլից ավելի շատ, անհանգստացած է Ալիևը, քանզի շատ քաջ գիտակցում է իր պաշտպանության տակ գտնվող փաշինյանական ռեժիմի անկման իր համար ծանր հետևանքները:
Ալիևը հասկանում է, որ Հայաստանում ազգային շահի վրա հիմնված իշխանության ձևավորումից կարճ ժամանակ հետո ստիպված է լինելու իր զորքերը դուրս բերել Շուշիից, Հադրութից, Սյունիքի իրեն նվիրած տարածքներից, ինչի հետևանքով կորցնելու է ոչ միայն Արցախը, այլ նաև իր իշխանությունն ու հարստությունը:
Ուրեմն վաղը, ժամը 15.00 բոլորս դեպի Ազատության հրապարակ, Ալիևին, Էրդողանին ու Փաշինյանին ցույց տանք մեր ուժը, միասնականությունը, մեր Հայրենիքում ապրելու և հաղթելու վճռականությունը: