29-ամյա տղան կասկածվում է «Կինո Հայրենիքի» գետնանցումում աղջիկներին սեռական օրգանը ցույց տալու մեջ
29-ամյա տղան կասկածվում է «Կինո Հայրենիքի» գետնանցումում աղջիկներին սեռական օրգանը ցույց տալու մեջ
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով:
Ժամը 15:00-ի սահմաններում, մի քանի աղջիկներ մոտեցել են այդ պահին ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողներին և հայտնել, որ Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի՝ ժողովրդին հայտնի «Կինո Հայրենիքի» գետնանցումում, մի տղամարդ բացում է տաբատի շղթան և իրենց ցուցադրում սեռական օրգանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները տաք հետքերով նշված խաչմերուկից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հ.-ին:
Վերջինս կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: