ՄամուլՏեսանյութ

Սյունեցիները լքում են Դավիթ Բեկ գյուղը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան (Տեսանյութ)

Սյունեցիները լքում են Դավիթ Բեկ գյուղը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ Գյուղապետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ գյուղացիները վաճառում են իրենց անասունները, քանի որ դիրքերը ադրբեջանցիներին հանձելուց հետո ո՛չ կարող են անասնապահությամբ զբաղվել, ո՛չ էլ ցանքատարածքները մշակել:

Պողոսյանը նշեց, որ կառավարությունից ոչ ոք գյուղի խնդիրներով չի զբաղվում:

Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղը կամաց-կամաց դատարկվում է:

beniamin poghosyan

Համայնքի ղեկավարի խոսքով մարդիկ ստիպված լքում են իրենց հայրենի օջախները, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան, գյուղացիները ոչ կարող են անասնապահությամբ զբաղվել, ոչ էլ ցանքատարածքները մշակել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Կիսվել