ՄամուլՏեսանյութ

Հայ լինելը հիմա անպատիվ է ամբողջ աշխարհում․ Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)

Հայ լինելը հիմա անպատիվ է ամբողջ աշխարհում․ Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)

Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժան» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Երբ մարդու ուշքն ու միտքն այն է, որ իշխանություն պահի, ինքն ինչ-որ պոպուլիստական քայլեր կարող է անել, բայց կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ապագայի համար վտանգավոր է դարձել։

Անցյալից դատելով կարող եմ ասել, որ մի մարդ, որը ուժասպառ ձեւով փորձում է իշխանություն պահել եւ ո՛չ հարգանք ունի ժողովրդի, ո՛չ էլ արտաքին աշխարհի կողմից, նա որեւէ օգուտ Հայաստանին բերել չի կարող։ Իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե ինքը կամավոր գնար։

vazgen manukyan 2

Շատ են ասում՝ ընդդիմություն, ընդդիմություն, նախ ես այդ բառին կողմ չեմ։ Ընդդիմություն լինում է, երբ քաղաքական ուժերի պայքար է գնում, իսկ այստեղ երկիրը բացահայտ հասցված է կատաստրոֆայի։

Դուք խորը գիտակցու՞մ եք՝ ինչ ենք կորցրել, մենք կորցրել ենք ամեն ինչ՝ Արցախը, մենք կորցնում ենք մեր սահմանները, հայ լինելը հիմա անպատիվ է ամբողջ աշխարհում, արհամարված մի պետություն, որի ղեկավարի դիմաց ցանկացած թուղթ դեմ են տալիս, ինքը ստորագրում է։

Հիմա այդ մարդը ոնց կարող է որոշել, որ ինքը պիտի մնա, ինքը չի որոշողը ինքը մնալու է, թե ոչ, ժողովուրդը պիտի որոշի, իսկ ձեր նշած այդ քաղաքական ընդդիմությունը կազմակերպում է այդ ամենը, որպեսզի ժողովրդի միջոցով փոխվի իշխանություն»,- ասաց Մանուկյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել