Մամուլ

Արցախում ռուսերենը դարձնում են պետական լեզու. նախագիծը խորհրդարանում է

Արցախում ռուսերենը դարձնում են պետական լեզու. նախագիծը խորհրդարանում է

Mediaport-ի տեղեկությունը հաստատվեց. Արցախում ռուսերենը դարձնում են պետական լեզու

Համապատասխան նախագիծը Արցախի խորհրդարանում է:

Հիշեցնենք, որ Mediaport-ը դեռ անցյալ տարվա վերջին է գրել, որ Արցախում ռուսերենը շուտով պետական լեզու է դառնալու, ինչը Արցախի իշխանությունը հերքում էր:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Արցախում կառուցվելու է ուղղափառ եկեղեցի, բացվելու է ռուսական դպրոց:

putin artsakh

Նշենք, որ Արցախի Ազգային ժողովի իշխող «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե Արցախում ռուսերենը պետական լեզու դարձնելու գործընթաց է սկսվել։

«Նման նախաձեռնությունը Ազգային ժողովում չկա։ Ես հերքումը տվել եմ։ Երևի ինչ-որ թյուրըմբռնում էր կամ սխալ ինֆորմացիա», – ասաց նա։ – «Միանգամից չի կարող լինել, նախ և առաջ։ Երկրորդը, նման գործընթաց ո՛չ սկսել ենք, ո՛չ սկսելու մտադրություն կա, ո՛չ էլ քննարկվում ա այս պահին որևէ բան»։

Կիսվել