«ՀՀ արտգործնախարարի հայտարարությունից նույնիսկ Թուրքիայում են զարմացել». Կարեն Հովհաննիսյան
«ՀՀ արտգործնախարարի հայտարարությունից նույնիսկ Թուրքիայում են զարմացել». Կարեն Հովհաննիսյան
168.am-ը գրում է․ «ՀՀ արտգործնախարարի հայտարարությունից նույնիսկ Թուրքիայում են զարմացել, որ նմանատիպ հայտարարություն է արվել, և կարծես թե ակամայից պատրաստակամություն է հայտնվել սահմանները բացելու վերաբերյալ:
Սակայն, իրականում, Թուրքիան և Ադրբեջանը շատ էլ լավ պատճառներ ունեն դեռևս սահմանները փակ պահելու, ինչը մեր շահերից է բխում, և մեզ որոշակիորեն հոգեբանական ճնշումների ենթարկելու:
Այսինքն՝ նրանց նպատակը չի իրականացել, և նրանց նպատակն Արցախի հարցը չէ այս փուլում, այլ՝ Զանգեզուրը և Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհով կապել Նախիջևանն Ադրբեջանի հետ:
Միամիտ պետք է լինել՝ կարծել, թե Թուրքիան ավարտեց այս տարածաշրջանում խնդիրը Հայաստանի հետ, և այժմ Թուրքիան այլ ուղղությամբ պետք է մտածի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ԱԺ-ում ասել է. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և նախևառաջ խոսքը գնում է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը: Ինչպես գիտեք՝ շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»:
Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Թուրքիան մինչև սահմանների հարցն էլ առաջ էր բերում այն հարցը, որ հայերը պետք է հետ կանգնեն պահանջատիրությունից. «Այնպես որ, Թուրքիան երբեք հանգիստ չի կարող իր տեղը նստել և հարցը համարել փակված, քանի դեռ չունի ցամաքային կապ Ադրբեջանի հետ»:
Առավել մանրամասն՝ 168TV-ի տեսանյութում