Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում Փաշինյանից
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում Փաշինյանից
Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, – այս մասին գրում է 168․am-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում երկրի Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:
«Ինձ պետք է Փաշինյանի օգնությունը: Խնդրում եմ: Ես փնտրել եմ որդուս, որպեսզի գտնեմ նրան: Պաշտպանության նախարարությունից ոչ մեկը մեզ ընդաջառ չի գնացել»,- հայտնել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ միակ ելքը համարելով Հայաստանի վարչապետին դիմելը:
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները նշել են, որ ՊՆ-ից իրենց չեն ընդունել և չեն պատասխանել իրենց հեռախոսազանգերին: