Մամուլ

Քոչարյանը Փաշինյանին հարմար մրցակից է, դրա համար թույլ է տալիս, որ գնա Մոսկվա զբոսանքների

Քոչարյանը Փաշինյանին հարմար մրցակից է, դրա համար թույլ է տալիս, որ գնա Մոսկվա զբոսանքների

1in.am-ը գրում է․ Նախորդ շաբաթ դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-ից մինչև փետրվարի 8-ը մեկնել Հայաստանի Հանրապետությունից՝ մասնակցելու «Սիստեմա» ԲՖԿ-ի նիստին։ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշում էր, որ մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաղթելու են։

Ընդհանրապես որքանո՞վ է Ռուսաստանը այս պահին տիրապետության տակ պահում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ հաշվի առնելով փաստը, որ Հայաստանում ՌԴ դեսպանը ակտիվորեն հանդիպում է Հայաստանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ, քննարկում ներքաղաքական հարցեր։

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է հարյուր տոկոսով և ամբողջությամբ բոլոր բնագավառները պահել իր հսկողության տակ, բայց դա իր մոտ ստացվում է ճիշտ այնքան, որքան իր ուժը պատում է։

«Նույնիսկ այսօր Ռուսաստանում ներքին կառավարման խնդիրներ կան, ՌԴ-ն դարձել է անկառավարելի, օրինակ Խաբարովսկի նահանգապետն ազատազրկված է, բնակչությունը դեմ է այդ ազատազրկմանը։

pashinyan qocharyan

Ռուսաստանում քաղաքական գործիչ Նավալնին ռուսական պետությանը մեղադրում է արգելված քիմիական զենք արտադրելու և սեփական քաղաքացիներին այդ զենքով սպանելու մեջ։

Ռուսաստանի մայրաքաղաքում մետրոպոլիտենի աշխատանքը կասցենում են, որպեսզի հանրահավաքի գնացող քաղաքացիները զրկվեն երթևեկության միջոցից, այսինքն՝ զրկում են բուն մոսկվացիներին տեղաշարժվելու իրավունքից։

Ռուսաստանում էթնիկ ռուսներին թույլ չեն տալիս խոսել Ռուսաստանի հոգսերից, շահերից, և տեսախցիկը տրամադրում են ազգությամբ հայերին՝ մարգարիտաներին, ռոմաններին, կուրղինյաններին, միհրանյաններին, և նրանք հայհոյում են ազատություն ուզում ռուս ժողովրդին։

Նրանք, իհարկե, ուզում են վերահսկել Հայաստանը, բայց այստեղ են ասել՝ մի հատ ձեզ մոտ կարգ ու կանոն հաստատեք և նոր Հայաստանում ձեր  կարգերը թելադրեք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել