Եղեգիսում 3 որսորդները բեզոարյան այծ են սպանել. Econews
Եղեգիսում 3 որսորդները բեզոարյան այծ են սպանել
Այս մասին հայտնում է Econews.am-ը:
2021 թվականի փետրվարի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակցիները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայք, որտեղ արձանագրել են որսագողության մեկ դեպք։
Դեպքի վայրից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Ա․Մ-ն իրեն պատկանող զենքով որսացել էր ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ։
Առգրավվել է 1 հատ 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան և պարկում թաքցված կենդանու մասնատված մարմին։ Կատարվում է հետաքննություն։