Մամուլ

Հայկ Մարությանը կտրուկ պատասխան է տվել. ինչու են Փաշինյանի հետ հարաբերությունները վատացել. «Ժողովուրդ»

Հայկ Մարությանը կտրուկ պատասխան է տվել. ինչու են Փաշինյանի հետ հարաբերությունները վատացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու եւ իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին։

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Մարությանը նշել է, թե ինքը ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որեւէ պարագայում չպետք է նման քայլի գնալ։ «Թե կարող են, թող հանեն»,- ասել է նա։

Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում քաղաքապետը թիմ է հավաքում եւ իր դիրքերն ավելի է ամրապնդում: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում շատ լարված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխհարաբերությունները։

Հայկ Մարության Նիկոլ Փաշինյան

Կարելի է ասել՝ վերջիններս միմիայց հետ չեն շփվում, ու այն հիացմունքը, որը ժամանակին Փաշինյանն ունեցել է Մարությանի անձի նկատմամբ, այլեւս չկա:

Իսկ Մարությանն էլ իր հերթին է սկսել վատ արտահայտվել Փաշինյանի ու իր թիմի մասին, եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ եւս նրա փոխհարաբերությունները լարվել են:

Իսկ այն, որ Մարությանի այս պահվածքի պատճառով արդեն մի քանի տարի է՝ տուժում է Երեւան քաղաքը, ակնհայտ է, քանի որ վերջինս մատերի արանքով է նայում բոլոր այն հարցերին, որոնց պետք է հրատապ լուծումներ տալ:

Իսկ շինարարները շարունակում են մի թուղթ ստանալու համար ամիսներով սպասել։

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել