Մամուլ

«Հեչ մարդ էլ մեզ չի զանգել». վերադարձած գերիների հարազատները լուրերից են իմացել, որ նրանք վերադառնում են

«Հեչ մարդ էլ մեզ չի զանգել». վերադարձած գերիների հարազատները լուրերից են իմացել, որ նրանք վերադառնում են

Sputnik Արմենիան գրում է․ Հինգ զինծառայողները այժմ Երևանի Մուրացան հոսպիտալում են։ Նրանց բարեկամները Շիրակի մարզից ճամփա են ընկել Երևան։

Հայրենիք վերադարձած 5 գերիները, որոնք Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են, այժմ Երևանի Կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալում են։ Վերադարձած գերիներից 44–ամյա Կարեն Վարդանյանի հորեղբոր որդին` Արմենը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նրանք Շիրակից Երևան ճանապարհին են։

«Մենք չենք էլ իմացել, որ սամալյոտ է գալու, որ իմացանք, չգիտեինք, որ մեր ախպերն էնտեղ է։ Հեչ մարդ էլ մեզ չի զանգել։ Նոր ենք իմացել, գնում ենք մոտը։ Շատ ուրախ ենք, տարոսը բոլորին, թող բոլորը հետ գան», – ասաց նա։

muradov inqnatir

Վերադարձած գերիներից 47-ամյա Սեյրան Մաթևոսյանի կինը` Մարիամը, նույնպես Մուրացան հոսպիտալի ճանապարհին էր։ Նա ասաց, որ հասցրել է կարճ հեռախոսազրույց ունենալ ամուսնու հետ։

«Խոսացինք, բան չասեց։ Ոնց որ նորմալ էր։ Վերջին անգամ դեկտեմբերի 13-ին էինք խոսել հետը, հինգ օր լուր չէինք ունեցել, հետո իմացանք` գերի է», – ասաց նա։

Քիչ առաջ վերադարձածներից 47-ամյա Էդիկ Հարությունյանի եղբայր Ջոնիկն էլ նույնպես դեռ չէր տեսել եղբորը, հոսպիտալի ճանապարհին էր։

Հարազատներից ոչ մեկի հետ ոչ նախօրոք, ոչ ինքնաթիռի` արդեն օդում լինելու ժամանակ, ոչ էլ անգամ վայրէջք կատարելուց հետո պաշտոնական մարմինները չեն կապվել։ Նրանք բոլորը իրենց հարազատների` գերությունից վերադառնալու մասին իմացել են լրատվամիջոցներից, բարեկամներից, տարածված աղմուկից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել