ՄամուլՏեսանյութ

Միշիկին շանտաժով իրա նպատակներին ծառայեցրելա մի հատ դիշովկա թերթի խմբագիր․ Շանթ Հարությունյան (Տեսանյութ)

Միշիկին շանտաժով իրա նպատակներին ծառայեցրելա մի հատ դիշովկա թերթի խմբագիր․ Շանթ Հարությունյան (Տեսանյութ)

Այս մասին Arm Daily-ի տաղավարում, Արթուր Կիրակոսյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

«Բոլորին հայտնի է, որ արդեն 7-8 տարի է գոյություն ունի Ղարաբաղի հարցի լուծման Լավրովյան պլանը՝ 5+2 շրջանների ձևաչափով: Միևնույն ժամանակ եթե ասում եք, որ Սորոսն է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի Հայաստանում իշխանության գալը, որ հողերը հանձնի թշնամուն, ուրեմն պետք է ասել, որ հենց Սորոսն է կատարել Լավորվի պլանը:

Եթե հայերը չէին հանձնում Լավրովի կողմից պահանջած 7 շրջանները, Սորոսն է օգնել, որ հայերը կատարեն ռուսական պահանջը: Այս պարագայում պետք է ասել, որ Սորոսը Պուտինի ագենտն է, այլ ոչ թե Ռուսաստանի թշնամի Արևմուտքինը:

Եթե՝ ըստ որոշների, Արևմուտքի ագենտ Սորոսն է այս ամենի հետևում կանգնած, ապա ինչպես է ստացվում, որ Սորոսն անում է այնպես, որ ոչ միայն Ղարաբաղում մտի ռուսական զորք, այլ նաև՝ Սյունքիում ռուսական ռազմաբազա տեղադրվի:

Շանթ Հարությունյան

Ու այսքանով հանդերձ ստացվում է, որ Սորոսը պաշտպանում է ռուսական իմպերիայի շահերը, բայց համարվում է որպես հակառուսական գործիչ, ով Նիկոլ Փաշինյանին բերել է իշխանության:

Սա ասելու համար պետք է միայն դեբիլ լինել, բառացի դեբիլ: Սա ասում եմ Շարմազանովին, Բագրատյանին, Վազգեն Մանուկյանին: Կամ թող այս հարցի պատասխանները տան, կամ էլ իմանան, որ իրենք դեբիլ են: Ու նաև հայ ժողովուրդը թող տեսնի, որ իրենք դեբիլ են, կամ էլ ուղղակի սրիկաներ են: Ես կարծում եմ, որ իրենք պարզապես սրիկաներ են»:

Մանրամասները՝ Arm Daily-ի տեսանյութում

Կիսվել