Իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել․ «Փաստինֆո»
Իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել
«Փաստինֆո»-ն գրում է․ ԱԺ իշխանական պատգամավորները շարունակում են հասարակության մեջ խնդիրներ ունենալ պատերազմում գրանցված խայտառակ պարտությունից հետո։
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հողերի շուրջ 75 տոկոսը թշնամուն տալու նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանական պատգամավորներից շատերը հասարակական պարսավանքից խուսափելու համար ընդհատակ են անցել։ Սակայն հենց այդ օրերին նրանցից շատերն արժանացել են հանրության ոչ բարեհաճ վերաբերմունքին, որոշները նաեւ ենթարկվել բռնության։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ժողովրդի ներկայացուցիչները փորձել են ծեծել իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։ Վերջինս այդ օրերին թաքնվել է Աջափնյակ համայնքում, իր ծանոթի տանը։
Հարևաններն իմացել են և փորձել նրան պատժել իշխող թիմի վարած պարտվողական քաղաքականության համար։ Քաշքշուկ է եղել, ներկաները հայհոյել են պատգամավորին։
Միջադեպից հետո Ռուստամ Բաքոյանը շտապել է Աջափնյակի ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տվել։ Պատգամավորը ոստիկանությունում տեղեկացրել է, որ իրեն հայհոյել են, փորձել ծեծել, վնասել իր մեքենան։ Այս պահին քննություն է կատարվում։